«Առինջ մոլի» տնօրեն Ալիկ Նազարյանի տանը խուզարկություն է իրականացվում։ Քննչական կոմիտեից հաստատում են տեղեկությունը։ «Իրականացվում են քննչական և վարութային գործողություններ»,- հայտնում են կառույցից։ Նշենք, որ քրեական վարույթը, որի շրջանակներում կատարվում են գործողությունները, վերաբերում է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու ենթադրյալ դեպքին։ Քննչական կոմիտեից հայտնում են նաև, որ Ալիկ Նազարյանը կալանավորվել է։ Արաքս Մամուլյան