top of page

Մահացու շոգ է․ԱՄՆ-ում տասնյակ զոհեր կան

  • 1 day ago
  • 1 min read

NBC-ն հաղորդում է, որ Միացյալ Նահանգներում անոմալ շոգի պատճառով մահացել է առնվազն 25 մարդ։



Ամենամեծ մահացության թիվը գրանցվել է Նյու Ջերսիում՝ 22 մահ, հիմնականում 30-ից 80 տարեկան մարդկանց շրջանում։


Մահվան ևս մեկ դեպք հաստատվել է Իլինոյս նահանգի Քուք շրջանում։ Միսիսիպիում և Մասաչուսեթսում ևս տարեցներ են մահացել անոմալ շոգի հետևանքով։


Հուլիսի 4-ին Ազգային օդերևութաբանական ծառայությունը բարձր ջերմաստիճանի մասին նախազգուշացում է տարածել ԱՄՆ-ի արևելքում գտնվող գրեթե 156 միլիոն բնակիչների համար։ Լրատվամիջոցների հաղորդագրությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ի արևելքում «ջերմային գմբեթ» է ձևավորվել։


Օդերևութաբանները կանխատեսում են, որ առաջիկա օրերին Միացյալ Նահանգների շատ մասերում ցերեկային ջերմաստիճանը կհասնի 35-38°C-ի, իսկ բարձր խոնավության պատճառով՝ առավելագույն ջերմաստիճանը կհասնի 43-46°C-ի։



 
 
1/2820
bottom of page