top of page

ԵՊՀ-ում կազմակերպելու են մանկավարժի հավաստագրման համար վերապատրաստման դասընթացներ․ ինչ է պետք իմանալ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 15
  • 1 min read



ԵՊՀ Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը 2026թ․-ի փետրվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը կազմակերպելու է «30 կրեդիտի միջոցով մանկավարժի հավաստագրման համար վերապատրաստման 3-ամսյա դասընթացներ»,  հայտնել է ԵՊՀ-ն:

Դասընթացին մասնակցելու հնարավորություն ունեն բարձրագույն կրթություն ունեցող անձինք, որոնք չունեն մանկավարժի որակավորում։



Դասընթացի ավարտին 30 կրեդիտ կուտակած մասնակցին շնորհվում է մանկավարժի երկլեզու հավաստագիր։

Դասընթացն անցկացնում և համակարգում է ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնը։


Վերապատրաստման եռամսյա դասընթացի վճարը կազմում է 210․000 ՀՀ դրամ (1 կրեդիտը՝ 7000 ՀՀ դրամ)։

Դիմումներն ընդունվում են 2026թ․-ի հունվարի 10-ից մինչև հունվարի 20-ը՝ ժամը 10։00-16։00-ն։

Դիմումին կից անհրաժեշտ է ներկայացնել նաև՝


• անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը),


• բարձրագույն կրթության դիպլոմ (բնօրինակը և պատճենը),


• մեկ լուսանկար,


• վճարման կտրոնը։


Փաստաթղթերն ընդունվում են ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում։


 


Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Աբովյան 52ա  201 սենյակ

Հեռ․՝ (+374 60) 710 616, (+374 91) 575 942, (+374 55)774421



Էլհասցե՝  pedagogy@ysu.am։

 
 
bottom of page