top of page

Գևորգ Պապոյանը ստում է, որ հոսանքի սակագնի մեջ մտնում է ՀԷՑ-ի վերցրած վարկերը. այս փոքրիկ խմբակի՝ մեր վզին դրած 13 միլիարդ պարտքը վճարելու է ժողովուրդը. Ալիկ Ալեքսանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 11 hours ago
  • 1 min read


Գևորգ Պապոյանը ասում է , որ մեր հոսանքի սակագնի մեջ մտնում է ՀԷՑ-ի վերցրած վարկերը, կամ ինչ-որ տոկոսներ. սուտ է խոսում, ուղղակի սուտ, հայտարարել է  «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը:

«Կա հոսանքի սակագնի պետության կողմից սահմանված մեթոդիկա, որտեղ չկա գեթ մի կետ, որտեղ երևում է, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները ներառվում են հոսանքի սակագնի մեջ, չկա նման բան: Սամվել Կարապետյանը վճարում է իր միջոցներով, բայց այս երիտասարդի, այս փոքրիկ խմբակի մեր վզին բերած 13 միլիարդ պարտքը վճարելու ենք մենք: 2016թ-ից մինչ օրս Սամվել Կարապետյանը 200 միլիարդից ավել ներդրում է արել կործանման եզրին կանգնած ՀԷՑ-ին ոտքի կանգնեցնելու համար: Այս երիտասարդն ասում է 6.4 միլիարդ վերցրել են տվել են մի այլ կազմակերպության հետո հետ են վերցրել: Ուրեմն, 6.4 միլիարդ  ՀՀ դրամ ՀԷՑ-ը վերցրել է, 1 ամսով անտոկոս տվել է իր մայր սեփականատեր կազմակերպությանը, հետո հետ է վերադարձրել, որը ոչ մեկի վրա չազդեց: Ամբողջ իր ելույթի ժամանակ ինքը մի բան է ճիշտ ասել՝ կառավարությունը վերցրել է ՀԷՑ-ը, դա եղել է քաղաքական պատվեր, որը կատարել եք», - նշել է Ալիկ ԱԼեքսանյանը:

 
 
1/2520
bottom of page