Լոնդոն-Ստամբուլ չվերթի ժամանակ հարբած ուղևորը երկու մարդու է կծել

Լոնդոն-Ստամբուլ չվերթի ժամանակ հարբած ուղևորը կծել է ուղեկցորդուհուն և նրա ուղեկցորդին։ Թուրքական Ajet ավիաընկերությունը հայտնել է, որ ոչ ադեկվատ ուղևորը ձերբակալվել է։
«Չորեքշաբթի օրը Լոնդոն-Ստամբուլ չվերթի ինքնաթիռում հարբած օտարերկրյա ուղևորը անկարգություն է հրահրել։ Անձնակազմը միջամտել է, երբ ուղևորը սկսել է անհանգստացնել իր կողքին նստած կնոջը»,-ասվում է «ՌԻԱ նովոստի»,-ի ստացված մամուլի հաղորդագրության մեջ։
Ուղևորը անտեսել է անձնակազմին և շարունակել է իր կատաղի վարքը։
«Հարբած ուղևորը կծել է ուղևորին և անձնակազմի անդամին. ինքնաթիռի վայրէջքից հետո ուղևորը ձերբակալվել է Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում»,- հայտնել է ընկերությունը։
Տուժածները ոստիկանություն են դիմել հարձակվողի մասին, և նա ավիաընկերության կողմից ցմահ ընդգրկվել է «սև ցուցակում»։




















