top of page

Մասիսի համայնքային nստիկանները Սիփանիկում հայտնաբերել են ապoրինի գործող ձկնաբուծարան

14 hours ago
1 min read


Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Սիփանիկ գյուղի վարչական տարածքում գտնվող ձկնաբուծարանը զբաղվում է ապօրինի գործունեությամբ։



 


Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները հոկտեմբերի 5-ին մեկնեցին Սիփանիկ, որտեղ առկա մի քանի ջրավազանում բուծում և իրացնում էին իշխան տեսակի ձուկ։


 


Ձկնաբուծությամբ զբաղվող 32-ամյա տղամարդը հայտնեց, որ ջրավազաններին ջուր մատակարարելու համար օգտվում են մոտակա գետակից, սակայն գործունեության օրինականությունը հաստատող որևէ փաստաթուղթ չներկայացրեց։


 


Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։ Հանգամանքները պարզվում են։

 
 
1/2958
bottom of page