Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը կորել են․ Խուդոյան
1 hour ago
1 min read

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը կորել են։ Առաջին ատյանից մեկ շաբաթ առաջ էդ նյութերը դուրս են եկել, Վերաքննիչ դատարանում չեն ստացվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
«Հիմա մենք փնտրտուքի մեջ ենք, թե ուր են կորել նյութերը, որոնք առաջին ատյանն ուղարկել է։ Բողոքի քննությունը սկսում է այն պահին, երբ նյութերն առաջին ատյանից հասնում են վերաքննիչ դատարան և կատարվում է մակագրում»։




















