Քաղաքացու ահազանգի հետքերով
- Elen Hovsepyan

- 2 days ago
- 1 min read

07.01.2026թ. MediaHub.am-ը հրապարակում էր արել՝ բարձրաձայնելով քաղաքացու կողմից մեզ հայտնած տեղեկատվությունը Ran Oil բենզալցակայաններում քաղաքացիներին բենզինի ծագման երկրի վերաբերյալ սուտ տեղեկություններ տրամադրելու մասին։
Նշվածի հետ կապված մեր լրագրողը փորձել է նաև կապ հաստատել ընկերության հետ, սակայն տեխնիկական պատճառներով կապ հաստատել չի հաջողվել։
Այսօր մեզ հետ հեռախոսազանգով կապ է հաստատել Ran Oil ընկերության ներկայացուցիչ ներկայացած անձը՝ պահանջելով հերքել մեր հրապարակումը։
Ցանկանալով պարզել ճշմարտությունը և հանրությանը ներկայացնել նաև ընկերության տեսակետը՝ մենք պաշտոնական հարցում ենք ուղարկել ընկերությանը, որի պատասխանը ստանալուն պես կհրապարակենք այն։




















