top of page

Ես հանում եմ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանին արված առաջարկը

4 minutes ago
1 min read


ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրում է.


«ՌԻՄԱՆԻ ՀԻՊՈԹԵԶԸ ԱՊԱՑՈւՑՎԵՑ


Քանի որ մաթեմատիկայի ֆունդամենտալ խնդիրներից մեկը` Ռիմանի հիպոթեզն ապացուցվեց Անթրոփիքի արհեստական բանականության օգնությամբ, ես հանում եմ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանին արված առաջարկը` այն ներառել «ազգային նշաձողերի» ցանկում:

Մյուս կողմից, առիթ էր, որ ևս մեկ անգամ հայացք գցեի այդ «նշաձողերին» ու նկատեի, որ Փաշինյանը կամաց-կամաց ինքը հերթով իր հռչակած նշաձողերը ցանկից հանում է:

Արցախը, որ Հայաստան էր և վերջ, այլևս գիտենք ուր է:

Բանակը առաջատար 20-յակում հայտնվելուց առաջ ջախջախվեց Ադրբեջանի կողմից:

Աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը դառնալու ճանապարհին ստացանք մի երկիր, որում ամենաաարդյունավետ կերպով անկաշկանդ գործում են 10-ից ավելի օտար հետախուզական ծառայություններ:

Կրթության մակարդակով, ըստ PISA-ի, արդեն Եվրոպայում դարձել ենք առաջինը տակից:

Բայց չհուսահատվեք,

ֆուտբոլի բնագավառում դեռ կան փայլուն հեռանկարներ»:



 
 
1/3022
bottom of page