top of page

Արդարացում չունեցող կոպիտ սխալ, ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար. Թաթա Սիմոնյան

31 minutes ago
1 min read


«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը:

Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը»,- գրել է երգիչ Թաթա Սիմոնյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի սկսվելու օրը, Հանրային հեռուստաընկերության եթերում իր համերգներից մեկի ձայնագրության ցուցադրմանը։ 

Նա նշել է, որ նյութը օգտագործվել է առանց իր հետ համաձայնեցնելու:

«Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ:

Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև»,- գրել է Թաթա Սիմոնյանը։ 

 
 
1/2941
bottom of page