top of page

Ֆրանսիայում բողոքի ցույցերը մարում են․ մասնակիցների թիվը գրեթե կիսով չափ նվազել է, 135 մարդ է ձերբակալվել

58 minutes ago
1 min read


Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ անցկացվող համազգային ցույցերի ընթացքում տեղական ժամանակով ժամը 13:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 135 մարդ։ Այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը, փոխանցում է BFMTV-ն։

Նրա խոսքով՝ օրվա սկզբից իշխանությունները հանրային վայրերում արձանագրել են բողոքի 136 ակցիա և հավաք, մինչդեռ նախորդ շաբաթ օրը նույն ժամին դրանց թիվը հասնում էր 264-ի։ Հոկտեմբերի 17-ի 60 հազարի համեմատ՝ ներկայիս ցույցերին մասնակցել է շուրջ 35 հազար մարդ։

Մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած անկարգություններից, ոստիկանության հետ բախումներից և դիակապտության դեպքերից հետո Ֆրանսիայի իշխանություններն ուժեղացրել են անվտանգության միջոցառումները։ Խոշոր քաղաքներում ներգրավվել են ոստիկանական լրացուցիչ ստորաբաժանումներ, զրահատեխնիկա և ջրցան մեքենաներ։ Լիոնում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել արգելված հատվածում ցույցեր իրականացնող անձանդ դեմ։

 
 
1/2982
bottom of page