top of page

Ի՞ՆՉ ԵՆ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ. ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

  • 21 hours ago
  • 1 min read


Միլանի «Ինտերը» դիտարկում է հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մեկ մրցաշրջանով երկարացնելու հնարավորությունը։ Ըստ FcInterNews. it-ի՝ նոր առաջարկը ներառում է աշխատավարձի մոտ 20%-անոց նվազում:



Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ ճիշտ խաղաժամանակի բաշխման դեպքում Մխիթարյանը դեռ կարող է օգտակար լինել թե՛ խաղադաշտում, թե՛ հանդերձարանում։ Այդ պատճառով քննարկվում է պայմանագրի երկարաձգումը:


Հաղորդվում է, որ մարտին նախատեսվում է «Ինտերի» ներկայացուցիչների հանդիպումը Մխիթարյանի գործակալ Ռաֆայելա Պիմենտայի հետ։ 



 
 
bottom of page