Աննա Ամրոյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
- Elen Hovsepyan

- Nov 2
- 1 min read

Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների և մինչև 23 տարեկանների առաջնություններում պայքարի մեջ մտան 77 կգ քաշային աղջիկները: Հայաստանից Աննա Ամրոյանը պոկեց 98 կգ: Հրում վարժությունում Ամրոյանը նախ բարձրացրեց 126 կգ, այնուհետ 130 կգ, որը Եվրոպայի նոր ռեկորդ էր: Այս ձևում Ամրոյանը երկրորդն է:
Երկամարտի 228 կգ արդյունքով` Աննա Ամրոյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:




















