top of page

Ժամանակն է ժխտել այն թեզը, որ իշխանությունն անպարտելի է. Մարտուն Գրիգորյան

  • 18 hours ago
  • 1 min read


Ժամանակն է ժխտել այն թեզը, որ իշխանությունն անպարտելի է, այս մասին հայտարարել է պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով։

«Մեկ տարի առաջ Գյումրու ընտրությունների նախաշեմին շատերիդ հավատացնում էին, որ այն թեզը, որ իշխանություններին հաղթելը անհնար է, միֆ է։  Սակայն գյումրեցին իր հաստատակամությամբ ու սկզբունքայնությամբ ցույց տվեց, որ անպարտելի իշխանություն գոյություն չունի: Գյումրու հաղթանակը ապացուցեց՝ եթե ընդդիմությունը կազմակերպված ու ադեկվատ աշխատի, հաջողությունն անխուսափելի է», - ընդգծեց Մարտուն Գրիգոգրյանը։

Գրիգորյանը հիշեցրել է, որ մեկ տարի առաջ իրեն կոչ էին անում չմսխել հավաքական ընդդիմության հաղթանակը Գյումրիում, «և այդ որոշումը ինձ համար դժվար էր»:



«Սակայն ես գնացի այդ քայլին՝ հանուն ձեր հավատն ու սպասումը չկորցնելու: Իմ օրինակով ուզում էի ցույց տալ, որ անձնական խնդիրները ստորադասում եմ պետության, պետականության ու երկրի անվտանգության շահերին: Այսօր վստահ եմ՝ Գյումրու փորձը օրինակ կհանդիսանա ամբողջ հանրապետությունում: Եկեք մի կողմ դնենք տարաձայնությունները և միավորվենք. ընդդիմության հիմնական նպատակը պարզ է՝ այդ իշխանությունը չպետք է ունենա իշխանություն: Ես հավատում եմ՝ միասնական աշխատելով կհաղթահարենք ցանկացած խոչընդոտ», - հայտարարել է Մարտուն Գրիգորյանը։

 
 
1/2673
bottom of page