Ես շատ գոհ եմ արդյունքից և թիմի տրամադրվածությունից․ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը՝ «Էվերթոնի» նկատմամբ տարած հաղթանակի մասին
- 2 hours ago
- 1 min read

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Մայքլ Քերիկը Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում «Էվերթոնի» նկատմամբ տարած հաղթանակից հետո նշել է, որ իր թիմում ամեն ինչ հիանալի է։
Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 27-րդ տուրի արտագնա խաղում մանկունիանցիները հաղթել են նվազագույն՝ 1:0 հաշվով։ Քերիկի գլխավորած թիմն ԱՊԼ-ում չի պարտվում արդեն 10 անընդմեջ խաղում:
«Ես շատ գոհ եմ արդյունքից և թիմի տրամադրվածությունից։ Տղաներն ամբողջությամբ նվիրվեցին խաղին և զոհաբերում էին իրենց հանուն մյուսների։ Արդյունքների հետ կապված մեզ մոտ ամեն ինչ կարգին է, բայց մենք դեռ շատ բան ունենք ցույց տալու»,- Քերիկի խոսքերն է մեջբերում BBC-ն։
Նշենք, որ այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակել է 48 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:




















