top of page

Արտակարգ դեպք՝ Երևանում. դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդ

  • 2 hours ago
  • 1 min read


Այսօր՝ ապրիլի 22-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com–ը։

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Վիրավորին հիվանդանոց են տեղափոխել ոստիկանության ծառայողները։

Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը 32-ամյա Յուրի Գրիգորյանն է, ով դանակի մի քանի հարվածներ է ստացել Մաշտոցի պողոտա- Պուշկինի փողոց խաչմերուկում, ինչ-որ անհայտ անձանց հետ տեղի ունեցած վիճաբանությունից հետո, երբ մասնակիցներից մեկը դանակի մի քանի հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակին և որովայնին։

Դեպքի փաստով քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

 
 
1/2694
bottom of page