«Բիզնես հաբ» Viva-ից․ գործարքային ու գովազդային թվային գործիք բիզնեսի համար
- 13 hours ago
- 2 min read

Ծառայությունների և ապրանքների մասին տեղեկատվական ու գովազդային արշավները, ինչպես նաև հաճախորդների հետ հաղորդակցությունը պետք է լինեն հասցեական և արագ։ Սա բիզնեսի հաջողության կարևոր նախապայման է։
Հենց այդ նպատակով Viva-ն ստեղծել է «Բիզնես Հաբ» ինքնասպասարկման ավտոմատացված ծառայություն, որն ընկերություններին հնարավորություն է տալիս իրենց հաճախորդներին ուղարկել SMS հաղորդագրություններ հարմարավետ վեբ-ինտերֆեյսից ինքնուրույն՝ առանց Viva-ի գրասենյակ այցելելու:
«Բիզնես Հաբ»-ի նպատակն է իրավաբանական անձանց ու անհատ ձեռներեցների համար ստեղծել ծախսարդյունավետ հաղորդակցման առցանց գործիքակազմ՝ խթանելով ծառայությունների մասին տեղեկատվության արագ տարածումը, բիզնես ակտիվությունն ու վաճառքների աճը։ Ի դեպ, «Բիզնես Հաբ»-ով կարելի է հաղորդագրություններ ուղարկել ոչ միայն Viva-ի, այլև հայաստանյան բոլոր բջջային օպերատորների բաժանորդներին։
«Բիզնես Հաբ»-ի միջոցով հնարավոր է ուղարկել ոչ միայն գովազդային՝ վաճառքին կամ մարքեթինգային արշավին վերաբերող հաղորդագրություններ, այլև գործարքային՝ ոչ գովազդային տեղեկատվություն հաճախորդի կողմից օգտագործված ծառայությունների կամ կատարված գործարքների վերաբերյալ (օրինակ՝ ծառայության ակտիվացման կոդ): Յուրաքանչյուր ընկերություն կարող է SMS հաղորդագրություն ուղարկել բացառապես իր հաճախորդների բազային։ «Բիզնես Հաբ»-ը Հայաստանի շարժական կապի ոլորտում տրամադրվող այսօրինակ միակ ծառայությունն է։
«Այսօրվա թվային աշխարհում հաճախորդների հետ արագ և հասցեական հաղորդակցությունը բիզնեսի արդյունավետ գործունեությանն ու վաճառքների աճին նպաստող կարևոր նախապայման է։ Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր կազմակերպություն, անկախ իր գործունեությունից և մասշտաբից, ունենա հասանելի և արդյունավետ գործիքներ՝ իր զարգացումն ու մրցունակությունը խթանելու համար։ Վստահ ենք, որ «Բիզնես Հաբ»-ը կօգնի ընկերություններին ավելի արդյունավետ կազմակերպել հաղորդակցությունը հաճախորդների հետ և կնպաստի դրանց կայուն զարգացմանը», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
Ծառայությունից կարող են օգտվել ՀՀ տարածքում գրանցված իրավաբանական անձինք, անհատ ձեռներեցներ, ինչպես նաև արտասահմանյան կառույցների ներկայացուցչություններ։
Գովազդային և գործարքային SMS-ի գինը դեպի Viva ցանց 10,5 դրամ է, դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր՝ 11 դրամ (ներառյալ ԱԱՀ)։
Որո՞նք են Viva-ի ««Բիզնես Հաբ» ծառայության առավելությունները.
ծառայության առցանց ակտիվացում և փաստաթղթերի էլեկտրոնային ստորագրում՝ առանց Viva-ի գրասենյակ այցելելու
հարմարավետ վեբ-ինտերֆեյս՝ հաղորդագրությունների ուղարկման և մանրամասն հաշվետվությունների ստացման համար
հաղորդագրությունների ուղարկման ժամանակացույցի պլանավորում
կոնտակտային տվյալների հավաքագրում և թիրախային խմբերի ստեղծում
API-ի միջոցով ինտեգրման հնարավորություն
հաճախորդների աջակցություն՝ 24/7 ռեժիմով
Եվ ամենակարևորը՝ Viva-ն ապահովում է հաճախորդների տվյալների պաշտպանության բարձր մակարդակ և երաշխավորում դրանց գաղտնի օգտագործումը։
Ձեր թվային բիզնես գոտին




















