top of page

Մակեդոնիայի քաղաքներից մեկում խոշոր եղջերավոր անասունների պատճառով արտակարգ դրություն են հայտարարում

Nov 15
1 min read

Հյուսիսային Մակեդոնիայի Կրիվա Պալանկա քաղաքի քաղաքապետը խնդրել է 30-օրյա արտակարգ դրություն սահմանել՝ պատճառաբանելով, որ տեղի անասունները անտանելի են դարձրել քաղաքի բնակիչների կյանքը։

Միջազգային մամուլը գրում է, որ մութն ընկնելուն պես քաղցած կենդանիներն իջնում ​​են շրջակա բլուրներից՝ քաղաքի զբոսայգիներում և այգիներում թարմ խոտով ու ծաղիկներով սնվելու համար։

Հյուսիսային Մակեդոնիայում գտնվող Կրիվա Պալանկա քաղաքը, որն ունի 19 000 բնակիչ, արդեն տարիներ շարունակ պայքարում է թափառող անասունների հոտի խնդրի դեմ։

Այժմ կենդանիների նախիրը մեծացել է՝ հասնելով ավելի քան հազար գլխի, ինչը սպառնալիք է դարձել տեղի բնակիչների ունեցվածքի և ապրուստի միջոցների համար։

Կովերը, որոնք թափառում են քաղաքում և դրա շրջակայքում, ուտում են գյուղատնտեսական մշակաբույսերը, վնասում ցանկապատերը, աղտոտում քաղաքի ջրամատակարարման համակարգն ու մայթերը, ինչպես նաև խոչընդոտներ ստեղծում վարորդների համար։

Տեղի ֆերմերներից մեկը պատմել է, որ անցյալ տարի կենդանիները ոչնչացրել են իր կաղամբի բերքից ավելի քան քսան տոննա՝ պատճառելով մոտ 15 000 եվրոյի վնաս։


 
 
1/3022
bottom of page