top of page

Գների բարձրացման դեմ կրկին բողոքի ակցիաներ են տեղի ունենում Փարիզում

20 hours ago
1 min read

Գների բարձրացման դեմ կրկին բողոքի ակցիաներ են տեղի ունենում Փարիզում, մասնակցում են տարբեր արհմիությունների անդամներ։ Ակցիայի մասնակիցները բողոքում են նաև ոստիկանական բռնության դեմ։

Բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ։

Le Progres թերթի տվյալներով՝ Լիոնում ոստիկանությունը մի քանի անգամ արցունքաբեր գազ է կիրառել։ Ouest-France թերթը հայտնել է, որ ցուցարարները փորձել են շեղվել իրենց նշանակված երթուղուց և բախվել իրավապահ մարմինների հետ։


 
 
1/3022
bottom of page