top of page

Ինչի՞ց էր բռնկվել Կոմիտասի KFC-ում հրդեհ․ ի՞նչ է հայտնի

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 4 days ago
  • 1 min read
ree

Այսօր Կոմիտասի պողոտայում հրդեհ էր բռնկվել «Երևանի Սիթի»-ի տարածքում գործող «KFC»-ում։ 

ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 6-ին, ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ 

Ըստ նախնական տվյալների մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել են հրդեհի տարածումը շինության մյուս հատվածներ և հարակից տարածքում գտնվող բենզալցակայան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։09-ին, մարվել 13։54-ին։

MediaHub-ը դիմեց Քննչական կոմիտե, հասկանալու՝ ի՞նչ նորություններ  կան, արդյո՞ք պարզվել է, թե ինչից է տեղի ունեցել հրդեհը․ 

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը  կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով)։ Կատարվում է նախաքննույթուն»,- նշեցին MediaHub-ին Քննչական կոմիտեից։

Այսօր MediaHub-ի ուղիղ եթերում ԱԺ նախկին պատգամավոր, Արկադի Համբարձումյանը՝ «Դերժավայի Արկադին», որին պատկանում է հրդեհված KFC–ին նշեց, որ ձեր նման եկել եմ տեսնեմ՝ ինչ է եղել, ես ի՞նչ գիտեմ, էքսպերտները կասեն։ 

«Նայում ենք, կարծես մեջից կրակ չի եղել, ոնց-որ դրսից է կրակը, բայց էքսպերտիզան կտա պատասխանը։ Ավել բան չեմ կարա ասեմ, էքսպերտները երևի ավելի լավ կասեն»,- նշել է Համբարձումյանը։

Մարիաննա Արամյան

 
 
1/2406
bottom of page