top of page

«Անընդունելի է այն, ինչ կատարվում է»․ Մանուշ Եսայան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 11 hours ago
  • 1 min read

Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որպես ՀՀ քաղաքացի դեմ եմ ցանկացած ինստիտուտի և առավել ևս եկեղեցու կազմաքանդման այս կործարար, տգեղ, անշնորհք պրոցեսին: Դեմ եմ այս վտանգավոր սև և սպիտակ, մեր և ձեր բաժանմանը, դեմ եմ ՀՀ հասարակության մեջ այսքան ատելություն և լարվածություն սերմանելուն:


Այո, թե՛ եկեղեցին, թե՛ այլ կառույցներ իդեալական չեն, այո, թե՛ եկեղեցում, թե՛ այլուր եղել են կան ու ցավոք դեռ կլինեն անարժանավոր անձինք, բայց անընդունելի է այն, ինչ կատարվում է. այն նման է տան կեղտոտ լվացքը ի լուր աշխարհի հանելուն։


Յուրաքանչյուր հայ պետք է դեմ լինի էս ամենին, ուղղակի տհաճ է, զզվելի, զազրելի»։

 
 
1/2520
bottom of page