«Ցնցված և վշտացած եմ»․ Փաշինյանը սոցցանցում գրառմամբ ցավակցել է Գերմանիային
Dec 21, 2024
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն X-ի իր միկրոբլոգում ցավակցական գրառում է արել գերմանական Մագդեբուրգ քաղաքի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
«Ցնցված և վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից։ Մեր մտքերն ու ցավակցությունները զոհերի, նրանց ընտանիքների ու բոլոր նրանց հետ ենք, ովքեր տուժել են այս ցավալի արարքից»,- X սոցցանցում գրել է Փաշինյանը։




















