top of page

Թրամփ. Հիմար մարդիկ ցանկանում էին նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

47 minutes ago
1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու կողմնակիցներին «հիմար մարդիկ» է անվանել։ Այս մասին նա հայտարարել է հոկտեմբերի 30-ին Սպիտակ տանը ռուսական բանտից վերջերս ազատ արձակված ամերիկացի Սթիվեն Հաբարդի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է KFOX 14-ը։

«Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ սահմանեմ Ռուսաստանի դեմ», — ասել է Թրամփը։ Հաբարդն ի պատասխան նկատել է, որ «ռուսները ծիծաղում են այդ պատժամիջոցների վրա»։ «Լսեցի՞ք։ Նրանք ծիծաղում են պատժամիջոցների վրա», — հավելել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը բացատրել է, որ հրաժարվել է նոր սահմանափակումներից, քանի որ դրանք կարող էին տապալել Հաբարդի ազատ արձակման շուրջ Մոսկվայի հետ բանակցությունները։ «Ինչպե՞ս դա կընկալվեր։ Ես խոսում եմ նախագահ Պուտինի հետ. «Կցանկանայի վերադարձնել Սթիվեն Հաբարդին, պարոն նախագահ։ Եվ, ի դեպ, մենք հենց հիմա ձեր դեմ պատժամիջոցներ ենք սահմանում»։ Կարո՞ղ եք նման բան պատկերացնել», — ասել է Թրամփը՝ դիմելով ազատ արձակված ամերիկացուն։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Վաշինգտոնն այդ պահին Ռուսաստանի հետ «շատ նուրբ բանակցություններ» էր վարում և միաժամանակ Մոսկվայի հետ քննարկում Ուկրաինայի հարցով հնարավոր պայմանավորվածությունը։ Թրամփը հայտարարել է, որ նման իրավիճակում պատժամիջոցների սահմանումը կարող էր անմիջապես դադարեցնել բանակցությունները։

Միչիգանից 74-ամյա նախկին ուսուցիչ Հաբարդը ռուսական կալանքում անցկացրել է ավելի քան չորս տարի։ Ռուսաստանը նրան մեղադրում էր Ուկրաինայի կողմից մարտական գործողություններին մասնակցելու մեջ։ Նա ազատ է արձակվել հոկտեմբերի 21-ին՝ Թրամփի վարչակազմի միջամտությունից հետո։


 
 
1/2990
bottom of page