top of page

Կիմ Չեն Ընը դստեր հետ հետևել է մшրտավարական բալիuտիկ hրթիռների փորձնական արձակմանը

  • 6 days ago
  • 1 min read


Կիմ Չեն Ընը դստեր հետ հետևել է մարտավարական բալիստիկ հրթիռների փորձնական արձակմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԿԺԴՀ Կենտրոնական հեռագրական գործակալությամը:

ԿԺԴՀ Հրթիռաշինության գլխավոր վարչությունն ապրիլի 19-ին իրականացրել է փորձնական արձակում՝ «Հվասոնփհո-11ռա» տիպի «երկիր-երկիր» դասի արդիականացված մարտավարական բալիստիկ հրթիռների մարտագլխիկի հզորությունը գնահատելու համար: Ինչպես հաղորդում է ԿՀԳ գործակալությունը, արձակմանը հետևել են ԿԺԴՀ պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընը, կուսակցության Կենտկոմի բաժնի վարիչի առաջին տեղակալ Կիմ Չոն Սիկը, Հրթիռաշինության գլխավոր վարչության պետ, բանակի գեներալ Չան Չհան Հան, Կորեական ժողովրդական բանակի (ԿԺԲ) 1-ին կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ան Յոն Հվանը և այլք:

«Փորձնական արձակման նպատակն էր հաստատել մարտավարական բալիստիկ հրթիռների կասետային և բեկորային-ֆուգասային մարտագլխիկների բնութագրերն ու հզորությունը», - նշում է գործակալությունը:

Հինգ հրթիռները, որոնք արձակվել են թիրախի շուրջ որոշակի գոտու ուղղությամբ՝ 136 կմ հեռավորության վրա գտնվող կղզու վրա, բարձր խտությամբ կենտրոնացված հարված են հասցրել 12,5-13 հա տարածքին՝ ցուցադրելով բարձր բնութագրեր:

Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ տարբեր նշանակության կասետային մարտագլխիկների մշակումն ու ներդրումը թույլ է տալիս արդյունավետորեն բավարարել ԿԺԲ-ի օպերատիվ կարիքները: Նա նշել է, որ գործնականում մարտական գործողությունների վարման ժամանակ մեծ նշանակություն ունի ինչպես բարձր ճշգրտության հարվածի, այնպես էլ որոշակի թիրախին բարձր խտության հարված հասցնելու կարողության բարձրացումը, և մեծ գոհունակություն է հայտնել փորձնական արձակման արդյունքից: ԿԺԴՀ առաջնորդը բարձր է գնահատել փորձարկումների արդյունքները՝ նշելով, որ մարտագլխիկի կոնստրուկտորները ժամանակն իզուր չեն վատնել:

Կիմ Չեն Ընը նաև մաղթել է պաշտպանական գիտության ոլորտի հետազոտական կոլեկտիվներին հետագա հաջողություններ և նոր բարձունքներ ԿԺԲ-ի մարտունակության բարձրացմանն ուղղված աշխատանքում:

 
 
1/2700
bottom of page