top of page

Գրիգոր Դանիելյանը և Հռիփսիմե Ելինյանը նշում են իրենց ամուսնության 17-ամյակը. զույգը նոր տեսահոլովակ է ներկայացրել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 7 days ago
  • 1 min read
ree

«Մեր տանը այնպես է, որ մենք երբեք ոչ մի առիթ չենք մոռանում։ Լինելով շատ զբաղված՝ նույնիսկ փնտրում ենք առիթներ, որպեսզի ընտանիքով նշենք և միասին անցկացնենք օրը»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Գրիգոր Դանիելյանն՝ անդրադառնալով իր և Հռիփսիմե Ելինյանի նոր տեսահոլովակին։

«Քարի պես» վերնագրով տեսահոլովակը նվիրված է նրանց ամուսնության 17-ամյակին։ Դրա հիմքում ներկայացված են զույգի հարսանեկան արարողությունից արխիվային կադրեր՝ լցված ջերմ հուշերով և անկեղծ զգացումներով։ Երգի խոսքերի և երաժշտության հեղինակը հենց Գրիգոր Դանիելյանն է։

«Գաղափարը վաղուց կար։ Ցանկանում էի մեր տարեդարձի առթիվ հետաքրքիր անակնկալ պատրաստել։ Մի օր մտածեցի, որ կարող եմ երգ գրել, որը կլինի և՛ անակնկալ, և՛ մեր ընտանեկան պատմության մի գեղեցիկ մաս։ Հետո դիմեցինք մեր լավ ընկերոջը՝ Էմանուել Հակոբյանին (E-Man Studio), և արդյունքում ստեղծվեց մի աշխատանք, որը մեզ համար մեծ նշանակություն ունի»,-նշեց Գրիգորը։

 
 
1/2405
bottom of page