top of page

Մեկ տարում «էլիտար» կառույցներում զոհվել է առնվազն հինգ մարդ

  • Writer: Octopus Media
    Octopus Media
  • Jan 17, 2024
  • 2 min read

ree

Երեւանի եւ մայրաքաղաքի մերձակա էլիտար կառույցներում շարունակվում են մահացու ելքով «դժբախտ դեպքերը»։ Նման հերթական դեպքը տեղի է ունեցել նախօրեին՝ հունվարի 16-ին, «Նոյ» կառուցվող թաղամասում։ Իրավապահ մարմիններին մոտ կանգնած Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը մոտ 19-ին ՀՀ ՆԳՆ Մալաթիայի ոստիկանական բաժանմունքն ահազանգ է ստացել այն մասին, որ էլիտար շենքերից մեկի բակում, որը կառուցվում է «Նոյ» թաղամասում, հայտնաբերվել է տղամարդու դի։ Նախնական տեղեկատվությամբ՝ տղամարդն անզգուշության պատճառով ընկել է մի քանի մետր բարձրությունից, ամբարձցչի ապամոնտաժման ժամանակ, եւ մահացել տեղում։ Միջադեպի փաստով Մալաթիայի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունը եւ քննչական բաժինը պարզում են զոհվածի ինքնությունը։

Էլիտար կառույցներում մարդկանց զոհվելու մասին տեղեկությունները վերջին ժամանակներս սկսել են պարբերական բնույթ կրել։

NEWS.am-ը միայն վերջին մեկ տարում հրապարակել է մի շարք տեղեկություններ նույն աղբյուրից, նման ողբերգական միջադեպերի մասին։

2023թ. նոյեմբերի 27-ին Հանրապետության 46 հասցեում կառուցվող էլիտար շենքում աշխատողն ընկել է բարձրությունից եւ տեղում մահացել։ Մահացածը Արարատի մարզի 32-ամյա բնակիչ Արսեն Տ.-ն էր։ https://news.am/arm/news/794653.htmlՇտապօգնության բժիշկները փաստել են նրա մահը։

Հոկտեմբերի 31-ին հիվանդանոցում մահացել է մի տղամարդ, որը ծանր վնասվածք էր ստացել Երեւանի մերձակա կառույցում։ Հոկտեմբերի 30-ի կեսօրին մոտ «Արմենիա» ԲԿ-ից ոստիկանական բաժին ահազանգ էր ստացվել այն մասին, որ իրենց մոտ է բերվել տղամարդ «բազմաթիվ վնասվածնքեր» ախտորոշմամբ։ Տղամարդը մահացել է՝ գիտակցության չգալով։ Ոստիկանները պարզել են նրա ինքնությունը եւ մահացու ելքով միջադեպի հանգամանքները։ Իրավապահ մարմինների նախնական տվյալներով՝ 54-ամյա Ավետիս Վ.-ն պատահաբար շրջել էր մետաղական կոնստրուկցիան իր վրա։ https://news.am/arm/news/789871.htmlՈստիկանության կարծիքով՝ տեղի է ունեցել անվտանգության կանոնների խախտում։

Սեպտեմբերի 22-ին Վրացական փողոցի շինհրապարակում հայտնաբերվել է տղամարդու դի։ https://news.am/arm/news/782820.html Մահվան պատճառները չեն նշվում։

Օգոստոսի 30-ին Աբովյան քաղաքի շինհրապարակում հայտնաբերվել է տղամարդու դի։ Նախնական տվյալներով՝ 45-ամյա Լյովա Ա.-ի մահվան պատճառը ութերորդ հարկից վայրն ընկնելն է եղել։ https://news.am/arm/news/777928.html

Հունիսի 21-ին Մալաթիայի ոստիկանական բաժանմունք «Աստղիկ» բուժկենտրոնից ահազանգ է ստացվել այն մասին, որ շտապօգնության բրիգադը իրենց մոտ է տեղափոխել քաղաքացու «բազում վնասվածքներ» ախտորոշմամբ։ Տուժածը հիվանդանոց էր տեղափոխվել Անդրանիկի փողոցի էլիտար կառույցից։ Նախնական տեղեկատվությամբ՝ տղամարդն ընկել էր բարձրությունից շինաշխատանքներ կատարելիս։ https://news.am/arm/news/766657.html Չնայած բժիշկների ջանքերին՝ տղամարդը մահացել էր հիվանդանոցում՝ այդպես էլ գիտակցության չգալով։

Եվս մեկ արտակարգ դեպք էլիտար կառույցի տարածքում տեղի է ունեցել մայիսի 20-ին։ Ադոնցի 5 հասցեի կառուցվող էլիտար շենքում աշխատակիցն ընկել էր մի քանի մետր բարձրությունից։ https://news.am/arm/news/761021.htmlՇտապօգնության բրիգադը տուժածին առաջին օգնություն էր ցուցաբերել եւ տեղափոխել հիվանդանոց։

Փետրվարի 18-ի առավոտյան Արաբկիրի ոստիկանական բաժանմունքը տեղեկություն էր ստացել այն մասին, որ  կառուցվող բազմաբնակարան շենքի պահպանության ժամանակ Անտառային 134 հասցեում հայտնաբերվել է տղամարդու դի։ Ոստիկանները հայտնաբերել են մոտ 60-65 տարեկան տղամարդու դի։ https://news.am/arm/news/745604.html Բռնության հետքեր մարմնի վրա չեն հայտնաբերվել։

Եվս մեկ ողբերգական միջադեպ տեղի է ունեցել 2022թ. դեկտեմբերին։ Երեւանի «Երազ» թաղամասի շինհրապարակներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։ Մահացածը 42-ամյա Սերգեյ Կ.-ն էր Գեղարքունիքի մարզից։ Տղամարդն աշխատում էր շինարարությունում։ Նախնական տվյալներով՝ նա ընկել էր կառուցվող շենքի երկրորդ հարկից։ https://news.am/arm/news/734348.html Նա տեղում մահացել էր։

Այսպիսով, ելնելով ներկայացված կիսապաշտոնական տեղեկություններից՝ մեկ տարում Երեւանի էլիտար կառույցներում մահացել է առնվազն հինգ մարդ, երկուսի մահվան պատճառների մասին չի նշվում, մեկ մարդ վիրավորվել է։ Ընդ որում՝ հինգից չորս դեպքերում մարդիկ ընկել են մեծ բարձրությունից։ Ութ միջադեպը մեկ տարում, ամենայն հավանականությամբ, ահազանգում է շինարարությունում անվտանգության կանոնների պահպանման ցածր մակարդակի մասին, ինչի վրա էլ հրավիրում են իրավասու մարմինների ուշադրությունը։

1/2407
bottom of page