Ինչո՞ւ են ձեռք ու ոտք ընկած «խաղաղություն» մուրում
- Elen Hovsepyan

- 3 days ago
- 1 min read

Ո՞րն է այն բոլոր պայմանները, որ պետք է միայն քննարկելուց հետո ստորագրվի «խաղաղության» պայմանագիրը։ Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունը ձայն ունի «խաղաղության» պայմանագրի կետերը քննարկելու եւ որոնք են լինելու «խաղաղության» պայմանագիր կնքելուց հետո Հայաստանի շահը։ Ո՞րն է լինելու մեր անվտանգության երաշխիքը, եւ արդյո՞ք Հայաստանը բանակցությունների միջոցով կարող է իր սեփական ձայնը ունենալ միջազգային հարթակներում։
Այսօր, Հաջիզադեն հայտարարել է, որ «Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման վայրը կարելի է քննարկել միայն բոլոր պայմանների բավարարումից հետո»։
Խաղաղության եւ պատերազմի խնդիրները, արդյո՞ք քննարկելի են։ Արժանապատիվ խաղաղությունը վկայում է` հնարավորինս լավ պատրաստվել պատերազմի: Հայաստանում ունենալ վարչապետի պաշտոնում Փաշինյան, որը Արցախի հարցը համարում է փակված, իսկ Բաքվում ապօրինաբար գերության մեջ հայտնված եւ այսօր Բաքվի դատարաններում դատվող Արցախի Հանրապետության ռազմական ղեկավարների ճակատագիրը բոլորովին չի հուզում Փաշինյանին, էլ ուր մնաց ինքնուրույն որոշում կայացնելու իր դիրքորոշումը, եթե այն ի վնաս չէ Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին։ Դրա անունը, ինչ ուզում է կարող է դնել, սկսած «խաղաղություն»-ից, վերջացրած անվտանգությամբ, կարեւորը Փաշինյանը 2026թ. ֊ին կրկին վերընտրվի. Ինչն էլ ձեռնտու է Ադրբեջանին, որից հետո ամեն բան, սկսած Սահմանադրության փոփոխություններից, վերջացրած տարածքային ամբողջականությունով, որը հաստատապես չի լինելու հայ ժողովրդի դիրքորոշումը։
Այն, որ Հայաստանի Հանրապետությունը իր ղեկավարների օգնությամբ շարժվում է Ալիեւի օրակարգով, դա էլ ո՛չ «խաղաղության» մասին է, ո՛չ անվտանգության, հատկապես, երբ Ադրբեջանը զինվում է, իսկ Հայաստանը կրճատում է բանակում ծառայությունը։
Ադրբեջանում գործող իրավապահ մարմինները, եւ դատարանները, ինչպես նաեւ Հայաստանի իշխանության կողմից բռնաճնշումների իրականացման գործիքներ են։ Բաքուն իր քաղաքականությունն է վարում, իսկ Հայաստանը ենթարկվում է Բաքվի։ Ակնհայտ է, որ իրենք իրենց գործիքակազմով ամեն բան անում են, որ Արցախի ռազմական ղեկավարությունը ազատության մեջ չլինի, եւ չվերադարձվեն Հայաստան։
Ստացվում է, մինչեւ «խաղաղության» պայմանագրի վերջնական հաստատելը, Փաշինյանը պետք է արագացնի սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները։ Ավարտին հասցնելով Սյունիքի, ապա Սեւանի հարցը։
Արթուր Հայրապետյան




















