«Պարտվել է ոչ թե զինվորը, այլ իշխանությունը՝ բանակին դարձնելով իր քաղաքական սխալների զոհը»․ Վլադիմիր Մարտիրոսյան
- Elen Hovsepyan

- 2 days ago
- 1 min read

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սա նայեք այսօր: Սա էլ է շքերթ և տեղի է ունեցել Բաքվում: Սա է այն կռվի արդյունքը, որը տվել է հայ ռազմիկը 44-օր պաշտպանելով իր հողը: Հայ զինվորը կռվել է, բայց իրականում ստացել ոչ թե մարտական նահանջի, այլ խորքում քաղաքական նահանջի հրաման: Սա է սրանց «դե թող մնային կռվեին, ինչի՞ չկռվեցին»-ի պատասխանը: Սա նայեք այսօր, ոչ թե դրանց «տոնած հաղթանակը»:
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ ՉԻ ՊԱՐՏՎԵԼ։ Պարտվել է միայն այն իշխանությունը, որը մեր բանակին դարձրեց իր քաղաքական սխալների զոհը»։




















