ԱԱ-2026. Անգլիան Բելինգեմի դուբլի շնորհիվ հաղթեց Նորվեգիային
- 13 hours ago
- 1 min read

Անգլիայի հավաքականը դուրս եկավ ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Մայամիում տեղի ուենցած քառորդ եզրափակիչի խաղում գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով կամային հաղթանաի հասավ Նորվեգիայի հավաքականի նկատմամբ։
Անգլիայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» 23-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։
Նորվեգիայի հավաքականից աչքի ընկավ Լիսաբոնի «Բենֆիկայի» 22-ամյա հարձակվող Անդրեաս Շելդերուպը։
Կիսաեզրափակիչում Անգլիայի մրցակիցը կլինի Արգենտինա - Շվեյցարիա դիմակայության հաղթողը։
ԱԱ-2026, 1/4 եզրափակիչ
Նորվեգիա – Անգլիա՝ 1:2 (տեսանյութ)
Անդրեաս Շելդերուպ, 36 – Ջուդ Բելինգեմ, 45+2, 93




















