top of page

Ադրբեջանը մեծ ծավալի սպառազինություն է գնում. Աբրահամյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 3, 2024
  • 1 min read
ree

«Ադրբեջանը բավականին մեծ ծավալի սպառազինություն է գնում»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա նշեց, որ ի տարբերություն նախորդ շրջափուլի` 2017-2020 թվականների, այս շրջափուլում` 2021-2024 թթ. Ադրբեջանում ոչ միայն մեծածավալ գնումներ են իրականացնում, այլ հիմնականում մոդելների, ծավալների, տեսականու առումով բավականին գաղտնի են մնում այդ տեղեկությունները, ինչը շատ ավելի անկանխատեսելի է դարձնում  ադրբեջանական վտանգավորությունը, հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով մշտապես հայտարարում է, որ ուժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում։

Տ.Աբրահամյանը նշեց, որ վտանգավոր ուղղություններից ՀՀ-ին ուղղված ապառազմականացման դրույթն է, որն Ադրբեջանը բերում և տեղավորում է  ակտիվ օրակագրի շրջանում։ 

«Այս պահին Հայաստանի  իշխանություններն առավելագույնը փորձում են զիջողականություն դրսևորել, բավարարել հնարավոր բոլոր պահանջները, բայց իրականությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը եղած ցանկով չի սահմանափակվում և Հայաստանի զիջողականությանը զուգահեռ հանդես է գալիս նոր նախապայմաններով, ինչը ուղեկցվում է շանտաժի և սպառնալիքների մոտեցմամբ»,-ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պագամավորը։  

1/2409
bottom of page