top of page

Հաստատվել է Հայաստան-Հունգարիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի F խմբի 5-րդ տուրի Հայաստան – Հունգարիա հանդիպումը կսպասարկի իսպանական մրցավարական անձնակազմը։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Խոսե Մարիա Սանչեսը։ Մրցավարի օգնականներ կլինեն Ռաուլ Կաբաներոն և Ինիգո Պրիետոն, իսկ չորրորդ պաշտոնյան կլինի Խուան Մարտինես Մունուերան։ VAR-ի պատասխանատուներ են լինելու Վալենտին Գոմեսը և Կառլոս Դել Սերո Գրանդեն։

Հայաստան – Հունգարիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 13-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 21։00-ին։

 
 
1/2409
bottom of page