top of page

Մենք հասել ենք Հայաստանը ԵՄ-ին մերձեցնելու նոր հանգրվանների, անհամբեր սպասում եմ այս ճանապարհը Կայա Կալլասի հետ շարունակելուն. Արարատ Միրզոյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 1, 2024
  • 1 min read
ree

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը X սոցցանցի իր միկրոբլոգում մեկնաբանել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի պաշտոնավարման ժամկետի ավարտին։

«Հարգելի Ժոզեպ Բորել, Դուք ավարտում եք ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի պաշտոնավարումը, երախտագիտությունս եմ հայտնում մեր ընդհանուր արժեքներին Ձեր հավատարմության և Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա ամրապնդմանը Ձեր հանձնառության համար։ 

Դժվար ժամանակներ էին՝ աննախադեպ մարտահրավերներով, որոնք պահանջում էին աննախադեպ ջանքեր: Մենք հասել ենք Հայաստանը ԵՄ-ին մերձեցնելու նոր հանգրվանների, և ես անհամբեր սպասում եմ այս ճանապարհը Կայա Կալլասի հետ շարունակելուն»,- գրել է Միրզոյանը։

1/2407
bottom of page