top of page

Ծեծկռտուքի գործով հարուցվել է քրեական վարույթ․ ի՞նչ կապ ունի ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Երեկ «Իշխանություն» լրատվականը գրել էր, որ Երևանի հայտնի ակումբներից «Սերէնայում», ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբոր որդու և գործող դատախազների որդիների միջև կնոջ պատճառով ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով դատախազների որդիների ընկերները դանակահարվել են։

Դեպքի մասին մանրամասներ իմանալու նպատակով կապվեցինք, Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանի հետ, ով էլ նշեց, որ դեպքի առթիվ 2025 թվականի նոյեմբերի 3-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն:


«Անձանց շրջանակի վերաբերյալ տեղեկատվություն չենք տրամադրում»,- նշեց Ավդալյանը:

Տարածվող տեղեկությունները MediaHub-ը փորձեց ճշտել ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանից, սակայն գաղտնիք չէ, որ նրա հետ կապվելը այդքան էլ հեշտ պրոցես չէ, բայց և այնպես մենք կապվեցինք իր մամուլի քարտուղարի՝ Աննա Մկրտչյանի հետ, ով էլ սկզբում ասաց, թե տեղյակ չէ տարածվող տեղեկություններից, սակայն մի փոքր անց մեզ հետ կապվեց և հայտնեց՝ ճշտել է, որ տարածվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Թե որտեղի՞ց էր ճշտել, այն էլ այդքան արագ, այդպես էլ չիմացանք։ 

Հարկ է նշել, որ առաջին անգամ չէ, երբ ՔՊ-ականները կամ նրանց ազգականները հայտնվում են նման խուլիգանությունների, սպանությունների և հանցավոր արարքների կիզակետում, որոնք էլ շատ հաճախ թաքուն են պահվում, կամ անպատիժ են մնում։

Էմմա Մարտիրոսյան

 
 
1/2407
bottom of page