top of page

«Կարճ ժամանակով դանդաղեցվել է նույնականացման քարտերի տրամադրումը»․ Արմեն Ղազարյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 9 hours ago
  • 1 min read

«Կարճ ժամանակով դանդաղեցվել է նույնականացման քարտերի տրամադրումը»,- մամուլիս ասուլիսի ժամանակ ասաց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը՝ նշելով, որ պատճառը հնամաշ ենթակառուցվածքն է։«Հիմա փորձում ենք միջանկյալ լուծում տալ և արդիականացնել, տեխնիկապես թարմացնել ենթակառուցվածքը, որից հետո այս ենթակառուցվածքը կրկնակի արագությամբ կաշխատի: Այսինքն՝ մեր այս մի քանի օրերի դանդաղումը մենք կկարողանանք վերականգնել, մեր տեմպերը կկարողանանք վերականգնել»,- ասաց նա՝ հայտնելով, որ տարիներ շարունակ իրականացվել է 100-120 հազար ID քարտերի տպագրում․ «Միայն անցած տարի՝ 2024 թվականին, մենք տրամադրել ենք 160 հազարից ավելի նույնականացման քարտ, և այս տարի մայիսի դրությամբ արդեն 90 հազարից ավելի է:

Կարող եք նկատել, թե ինչ պահանջարկ ունեն նույնականացման քարտերը, և սա արմատապես կապվում է Կառավարության թվային օրակարգի հետ, որովհետև որպեսզի թվային միջավայրում անձը կարողանա ծառայություններ ստանալ, առաջին քայլը թվային միջավայրում նույնականանալն է»,- ասաց նա:

1/2133
bottom of page