top of page

Ծաղկունքի կամրջի հարևանությամբ բախվել են «Toyota Camry»-ն, «Nissan Teana»-ն և «Լադա»-ն, ինչի հետևանքով «Toyota Camry»-ն, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է դաշտում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 4 hours ago
  • 1 min read

Այսօր՝ մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Ծաղկունքի կամրջի հարևանությամբ, բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Կարեն Հ․-ի վարած «Nissan Teana», Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Սահրադ Վ․-ի վարած «Լադա» և Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Հրանտ Հ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը, գլխիվայր շրջվելով, հայտնվել է դաշտում։



Ինչպես հայտնում է Shasmhyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

1/2117
bottom of page