Ինչպես Նիկոլն ու Ալիևը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը. «Հայաքվեն» տեսանյութ է պատրաստել
3 hours ago
1 min read

«Հայաքվե» ազգային–քաղաքացիական նախաձեռնությունը ամփոփ տեսանյութ է պատրաստել, որը վերաբերում է 44–օրյա պատերազմին, դրանից հետո քաղաքական զարգացումներինու ՀՀ իշխանությունների վարքագծին։
«Վեց տարի առաջ այսօր սկսվեց 44-օրյա դավադիր պատերազմը, երեք տարի առաջ այս օրերին Արցախը հայաթափվեց, այսօր վարչախումբը խրտնում է Արցախ բառից, սպառնում է, որ պատերազմ կլինի, եթե Արցախի հարցը չփակվի։ Դա ասում է մարդ ով ամեն ինչ արեց, որ տեղի ունենա 44-օրյա պատերազմը, ով հետո նաև ամեն ինչ արեց որ հայկական կողմը պարտվի այդ պատերազմում, իսկ հետո էլ ամեն ինչ արեց որ Արցախը դատարկվի»,–ասվում է տեսանյութում։
Այուհետև ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարբեր ժամանակներում արված հակասական հայտարարությունները Արցախի հարցի վերաբերյալ։




















