top of page

Թրամփը Սի Ծինփինին սպիտակագլուխ արծվի արձան է նվիրել

2 hours ago
1 min read


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինին նվիրել է քանդակ, որը պատկերում է սպիտակագլուխ արծիվ՝ ԱՄՆ-ի խորհրդանիշներից մեկը։

«Ինձ համար մեծ պատիվ է բարեկամության ոգով ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինին նվեր մատուցել, որը ստեղծվել է ակնառու ամերիկացի քանդակագործի՝ աշխարհի մեծագույններից մեկի կողմից, դրա դիզայնը մշակվել է ԱՄՆ առաջին տիկին Մելանիայի և իմ անձնական մասնակցությամբ», - ասել է ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը՝ Չինաստանի առաջնորդի այցի կապակցությամբ տրվող պետական ընդունելությանը նախորդող ելույթում։ Նա ցուցադրել է քանդակային պատկերը՝ ճյուղի վրա թևերը տարածած խոշոր թռչունի տեսքով։

«Սպիտակագլուխ արծիվը ԱՄՆ-ի ազգային խորհրդանիշն է, որը խորհրդանշում է Ամերիկայի ազատ և վեհ հոգին: Մենք հուսով ենք, որ դրա համար հիանալի տեղ կգտնվի Պեկինում: Սա ի պատիվ ձեզ», - հավելել է Թրամփը՝ դիմելով Սի Ծինփինին: ԱՄՆ նախագահը չի հստակեցրել քանդակագործի անունը, ինչպես նաև այն նյութը, որից պատրաստված է արձանը։

 
 
1/2938
bottom of page