Վարորդը երթևեկել է հանդիպակաց ու խոչընդոտել շտապօգնության մեքենային
- Elen Hovsepyan

- Oct 16
- 1 min read

Հոկտեմբերի 15-ին համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում. «Տոյոտայի» վարորդը, կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցում երթևեկում էր հանդիպակաց՝ ստեղծելով վթարային իրավիճակ, խոչնդոտելով նաև շտապօգնության մեքենայի երթևեկը։
Մայրաքաղաքի պարեկները նույն օրը վերոհիշյալ «Տոյոտան» հայտնաբերել և տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։
Վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն:
ՆԳՆ ոստիկանություն




















