top of page

«Հրապարակ»․ ՔՊ-ն դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն

  • 6 hours ago
  • 1 min read


Մինչ իշխանություններն իրավապահների ձեռամբ ընդդիմադիրների մասին 24/7 ռեժիմով ընտրակաշառքի վերաբերյալ հնարովի ձայնագրություններ են տարածում, մենք ահազանգեր ենք ստանում, որ ՔՊ-ական մարզպետները սոցիալական ծրագրերի անվան տակ անցել են ընտրողներին տոտալ ընտրակաշառք բաժանելու գործին։



Ավելին, տեղեկություններ ենք ստացել, որ Սյունիքի նախկին փոխմարզպետ Նարեկ Բաբայանը, օրինակ, մի անծայրածիր ցանկ է կազմել: Մեկի վիրահատության հարցն է լուծում, մյուսի՝ կրթաթոշակի, երրորդի՝ սոցիալական կարիքների, բազում մարդկանց է աշխատանքի տեղավորում։


Առհասարակ, ՔՊ-ն այս օրերին դարձել է աշխատանքի տեղավորման գործակալություն եւ այդ ճանապարհով է փորձում քաղաքացիների քվեները ստանալ։



 
 
1/2767
bottom of page