top of page

Փաշինյանը հիմա էլ տնտեսական պшտերшզմ է հայտարարել Ռուսաստանի դեմ. Գագիկ Ծառուկյան

  • 4 hours ago
  • 1 min read


«Այսօր երկրի ղեկավարը բան չունի ասելու ժողովրդին. 8 տարի սուտ է ասել, խաբել է բոլորիս,  ինչ-որ ասել է, հակառակն է եղել»,- Նոր Նորքի բնակիչների հետ հանդիպմանն ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ 

Նա թվարկել է, թե այս իշխանության կառավարման 8 տարիներն ինչի հետևանքներ է ունեցել՝ պատերազմ, պարտություն, հողերի կորուստ, զոհեր, վիրավորներ, գերիներ Բաքվում։

«Այդքանից հետո այսօր ասում է՝  խաղաղություն ենք բերել, բայց մի հատ էլ  տնտեսական պատերազմ է հայտարարել Ռուսաստանի դեմ։ Դրա տակից ժողովուրդը չի կարողանալու դուրս գալ»,- ասել է Գագիկ Ծառուկյանը։

Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի ընտրելու, թե ինչպիսի երկիր է ցանկանում տեսնել վաղը՝ զարգացող ու կառուցող, խաղաղ ու համերաշխ, թե՞ շարունակվող բաժանարար գծերով և անհանդուրժողականությամբ լի։

«Ժողովուրդն է  ընտրելու  այն, ինչ որ ցանկանում ենք վաղը տեսնել։ Եթե ցանկանում ենք, որ մեր երկրում հաղթեն միասնությունը, փոխադարձ հարգանքն ու համերաշխությունը, ապա պետք է ակտիվորեն մասնակցենք ընտրություններին»,- ասել է  ասել է ԲՀԿ առաջնորդը։ 

Գագիկ Ծառուկյանը Նոր Նորքի բնակիչների հետ հանդիպումը ևս մեկ անգամ հաստատել է, որ մարդիկ սպասում են լավ փոփոխությունների և պատրաստ են հունիսի 7-ին իրենց ձայնով նպաստել այդ փոփոխությունների իրականացմանը։

ԲՀԿ կողմից ներկայացված  «Առաջարկ Հայաստանին» ծրագրում ներկայացված են մարդկանց կյանքին անմիջականորեն վերաբերվող լուծումներ՝ գույքահարկի կրկնակի կրճատում, նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակների բարձրացում, մինչև 3 մլն դրամի վարկային պարտավորությունների համաներում, ինչպես նաև անվճար կրթության և առողջապահության ապահովում։ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի առանցքում երաշխավորված խաղաղության, սոցիալական արդարության և ներքին համերաշխության գաղափարներն են։ Գագիկ Ծառուկյանը վստահություն է հայտնել, որ հենց այս արժեքների շուրջ էլ պետք է կառուցենք Հայաստանի վաղվա օրը։ 

 
 
1/2767
bottom of page