Երեկ պաշտոնից ազատված գեներալներին Սուրեն Պապիկյանը նոր պաշտոն է տվել
- 17 hours ago
- 1 min read

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով երեկ պաշտոնից ազատված գեներալները նոր պաշտոններ են ստացել, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, գեներալ-մայոր Ալբերտ Բաղդադյանը նշանակվել է պաշտպանության նախարարի խորհրդական, իսկ գեներալ-մայոր Արմեն Գյոզալյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։
Հիշեցնենք, որ երեկ Ալբերտ Գյոզալյանը երեկ ազատվել էր 2-րդ կորպուսի հրամանատարի պաշտոնից։ Այս պաշտոնում նրան փոխարինել է գեներալ-մայոր Գարեգին Պողոսյանը։
Իսկ Արմեն Բաղդադյանը երեկ նախարարի հրամանով ազատվել էր ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետի պաշտոնից։ Նրան փոխարինել է գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը։




















