«Այո՛, վիրավորանքներ ու սպառնալիքներ են եղել»․ Պարույր Հովհաննիսյան
- Elen Hovsepyan

- Nov 5, 2024
- 1 min read

«Այո՛, մեր հասած տեղեկություններով ընդունելության ընթացքում վիրավորանքներ ու սպառնալիքներ են եղել։ Հայտագրով հայտնել ենք բելգիական կողմին, ինչպես նաև ԵՄ-ին»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ հաստատելով լուրը, որ Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը սպառնալիքներ է ստացել Ադրբեջանի դեսպանից։
Փոխնախարարի խոսքով, այդ հարցով հետաքննություն է ընթանում, որից, սակայն, դեռևս արձագանք չկա։
Հիշեցնենք՝ Բրյուսելում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիգովը սպառնացել է սպանել իրեն։ Միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի ազգային տոնի առթիվ Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կազմակերպած ընդունելության ժամանակ։




















