Թատրոնը նոր տնօրեն ունի
- 4 hours ago
- 1 min read

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շուրջ նոր զարգացումներ կան։ Մենք գրել էինք, որ թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Լուսինե Սահակյանը Վանաձորի թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականին։ Նա թատրոնի տնօրեն էր նշանակվել՝ Ագնեսա Շահնազարյանի պաշտոնից ազատվելուց հետո։ Ավելի ուշ՝ 2020 թվականի մայիսին, Սահակյանը հաղթել էր թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթում։ Հիշեցնենք նաև, որ Վանաձորի պետական թատրոնի մասնաշենքը որոշել են քանդել, և դրա փոխարեն նոր շենք կառուցել, ինչը բուռն քննադատության է արժանացել Վանաձորում: Մենք գրել էինք, որ դերասանական կազմը վերջին պահին է տեղեկացել, որ պետք է ազատեն շենքը, և այսուհետ ներկայացումները բեմադրվելու են մշակույթի պալատում: Իսկ թե որքան կտեւի մի հսկա շենք զրոյից կառուցելը, ոչ ոք չգիտի:
Վանաձորի թատրոնից «Հրապարակին» հայտնեցին, որ արդեն տնօրենի պաշտոնակատար է նշանակվել: Սևակ Սարգսյանը, որը Վանաձորի տիկնիկային թատրոնի տնօրենն է եղել` նա է տնօրինելու թատրոնը, իսկ առաջիկա ամիսներին կկայանա տնօրենի մրցույթը: Մենք նաև տեղեկացանք, որ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքը դերասաններն արդեն ազատել են, և հոկտեմբերից ներկայացումները կբեմադրվեն Վանաձորի մշակույթի տանը:




















