top of page

«Սա Փաշինյանի միակ ճիշտ քայլն է». Լևոն Զուրաբյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 23, 2024
  • 1 min read
ree

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն «Ազատության» եթերում վստահություն է հայտնել, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից Հայաստանի ստորագրությունը հետ չվերցնելը Փաշինյանի միակ ճիշտ քայլն է: «Այդ հայտարարությունն է, որ այսօր պահում է Ադրբեջանին և Հայաստանին զինադադարի վիճակի մեջ, եթե դու դրանից դուրս ես գալիս, դրան անմիջապես կհետևեն մեղադրանքները, որ Հայաստանը պաշտոնապես դուրս է եկել զինադադարից, և, բնականաբար, դրանից Ադրբեջանը կուզի օգտվել, էլ չասած` այն երկրների մասին, որոնք կարող է և սատարել այդ պլաններին»,- նշեց բանախոսը:

1/2413
bottom of page