top of page

«Ժողովուրդ». Փակ հանդիպում «Մեր ձեւով» շարժման անդամների եւ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների միջեւ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի՝ ԱՄՆ այցից վերադառնալուց հետո շարժման մի խումբ անդամներ հանդիպել են Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչների հետ։

Ինչպես հայտնում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետեւում, եւ մամուլը ո՛չ հրավիրված էր, ո՛չ էլ տեղեկացված այդ մասին։

Թե ինչ հարցեր են քննարկվել եւ ինչ նպատակով է կազմակերպվել հանդիպումը՝ այս պահին պարզել չի հաջողվել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 
 
1/2413
bottom of page