Ուկրաինան և Շվեդիան երկարաժամկետ համաձայնագիր են կնքել Կիևին մինչև 150 Gripen կnրծшնիչ մատակարարելու վերաբերյալ
- Elen Hovsepyan

- Oct 23
- 1 min read

Հոկտեմբերի 22-ին, Նորվեգիա կատարած այցից հետո, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Շվեդիա, հաղորդում է «Եվրանյուզ»-ը։
Զելենսկիին դիմավորել է վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը, որի հետ նախատեսված է պաշտոնական հանդիպում։ Նրանք, ի թիվս այլ հարցերի, քննարկել են Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ և Շվեդիայի ու Ուկրաինայի միջև երկկողմ պաշտպանական համագործակցությունը։
Հանդիպման շրջանակներում Շվեդիան և Ուկրաինան ստորագրել են առաջիկա տարիներին Կիևին մինչև 150 Gripen E կործանիչներ մատակարարելու հնարավոր գործարքի վերաբերյալ հուշագիր։
Քրիստերսոնը պարզաբանել է, որ հուշագիրը նախատեսված չէ անհապաղ նոր մատակարարումների համար։
«Սա 10-15 տարվա երկար ճանապարհորդության սկիզբն է», - ասել է Շվեդիայի վարչապետը՝ նշելով, որ գործարքը վերաբերում է կործանիչի ամենաառաջադեմ տարբերակին։ Հետևաբար, արտադրական հզորությունները մնում են սահմանափակ։




















