top of page

Բիթքոինի գինը գերազանցել է 100,000 դոլարը՝ նոր ռեկորդ գրանցելով

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 5, 2024
  • 1 min read
ree

Բիթքոին թվային արժույթի գինը ստեղծումից 16 տարի անց առաջին անգամ հասել է 103,335 դոլարի։ Դա պայմանավորված է ԱՄՆ նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրվելով, քանի որ նա խոստացել է ամրապնդել կրիպտոարժույթների դերը ֆինանսական շուկաներում։ Այս մասին հաղորդում էReuters գործակալությունը։ 

Բիթքոինի արժեքը 2024 թվականի ընթացքում գրեթե կրկնապատկվել է՝ 50% աճ գրանցելով Դոնալդ Թրամփի ընտրվելուց հետո վերջին չորս շաբաթների ընթացքում։ 

Իր ընտրարշավի ընթացքում Թրամփը խոստանում էր ԱՄՆ-ն դարձնել «մոլորակի կրիպտո մայրաքաղաքը» և կուտակել բիթքոինի ազգային պաշար։ 

bottom of page