Թրամփը խոստացել է, ընտրվելու դեպքում, մինչև հունվարի 20-ը լուծել ռուս-ուկրաինական հակամարտnւթյnւնը
- Elen Hovsepyan

- Jun 23, 2024
- 1 min read

ԱՄՆ նախկին նախագահ և այս պաշտոնի թեկնածու Դոնալդ Թրամփը Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա) իր կողմնակիցների հետ հանդիպմանը խոստացել է, որ ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությունը կկարգավորի մինչև երդմնակալությունը, հայտնում է Fox News-ը։ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը կկայանա 2025 թվականի հունվարի 20-ին։Թրամփն ընդգծել է, որ վերջ կդնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «սարսափելի» հակամարտությանը նախքան Օվալաձև աշխատասենյակ մտնելը։
«Նախքան ես կհասնեմ Օվալաձև գրասենյակ, կարճ ժամանակ անց, երբ մենք կհաղթենք նախագահական ընտրություններում, ես կկարգավորեմ սարսափելի հակամարտությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև», - ասել է նա:Միլիարդատերը նաև նշել է, որ կկանխի երրորդ համաշխարհային պատերազմը։ Այս խոստումներից հետո հնչել են բուռն ծափահարություններ:




















