top of page

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հերթական նիստը կանցկացվի Ալմաթիում

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 13, 2024
  • 1 min read
ree

Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը նախատեսված է անցկացնել 2025 թվականի հունվարի 30-31-ը Ալմաթիում: Այս մասին հայտնել է Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը՝ Մոսկվայում դեկտեմբերի 13-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում:

«Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ բոլորիդ հրավիրել 2025 թվականի հունվարի 30-31-ը Ալմաթիում մասնակցելու ավանդական ամենամյա միջոցառումներին՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի և «Թվային Ալմաթի» թվային ֆորումի հաջորդ հանդիպմանը»,- ասել է նա՝ դիմելով  մասնակիցներին։

bottom of page