Հրաձգություն Ալաբամայում. 4 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել
- Elen Hovsepyan

- Sep 22, 2024
- 1 min read

Շաբաթ երեկոյան ԱՄՆ Ալաբամա նահանգի Բիրմինգհեմ քաղաքում հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հայտնում է ABC News-ը։
Ոստիկանությունը հայտնել է, որ աշխատակիցները շտապ արձագանքել են հրաձգության մասին հաղորդումներին:
«Ոստիկանները գտնվում են դեպքի վայրում, որտեղ մի քանի մարդ է գնդակահարվել», - գրել է Բիրմինգհեմի ոստիկանության բաժանմունքը:
Հրաձգությունը տեղի է ունեցել քաղաքի Five Points South թաղամասում, ասվում է զեկույցում: ABC News-ի Բիրմինգհեմի մասնաճյուղը՝ WBMA-ն, հայտնել է, որ հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են:
Տուժածներից առնվազն չորսը կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ են ստացել, հաղորդում է WBMA-ն:
Չորս զոհերից երեքը տեղում է մահացել։ Չորրորդ տուժածը վախճանվել է հիվանդանոցում։
Քննիչները հայտնել են, որ ձերբակալություն չեն իրականացրել և կարծում են, որ կրակողները մի քանիսն են եղել:
Բիրմինգհեմի ոստիկանության վարչությունը հետաքննության հարցում օգնություն է խնդրել ՀԴԲ-ից և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտից: Իշխանությունները տեղեկություններ են հավաքում նաև վկաներից:




















